Լիվերպուլը կբողոքարկի Ջոնսի որակազրկումը
«Լիվերպուլը» կբողոքարկի Կերտիս Ջոնսի որակազրկումը։ Այս մասին հաղորդում է Liverpool Echo-ն։
«Կարմիրների» կիսապաշտպանը ուղիղ կարմիր քարտ է ստացել «Տոտենհեմի» դեմ խաղի 26-րդ րոպեին։ Նա պատժվել է դաշտի կենտրոնում մենապայքարի ժամանակ խաղակոշիկով Իվ Բիսումի կոճին հարվածելու համար։
Այս հեռացման արդյունքում Ջոնսը պետք է բաց թողնի երեք հանդիպում։ Սակայն ակումբը մտադիր է բողոքարկել 22-ամյա կիսապաշտպանի որակազրկումը։
Եթե որակազրկումը մնա, Ջոնսը բաց կթողնի Պրեմիեր լիգայի «Բրայթոնի», «Էվերթոնի» և «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ հանդիպումները, փոխանցում է Armsport-ը։