Իմ երազանքն է մի օր դառնալ Ռեալի ավագը․ Վալվերդե
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է իր գլխավոր ֆուտբոլային երազանքի մասին։
«Իմ երազանքն է մի օր դառնալ «Ռեալի» ավագը։ Դա ինձ համար խելահեղ զգացում կլիներ։ Համեմատելի է այն ժամանակ, երբ ես առաջին անգամ կրեցի թևկապը Ուրուգվայի հավաքականում:
«Ռեալում» ես միշտ փորձում եմ սովորել Մոդրիչից, Կարվախալից, Կրոսից։ Այս պահին նրանք մեր ավագներն են։
«Ռեալի» ավագը լինելն իմ գլխավոր երազանքն է»,- Վալվերդեի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Վալվերդեն «Ռեալում» խաղում է 2016 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, փոխանցում է Armsport-ը։