Ադրբեջանը հետաքրքրված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ. Բայրամով
![](/timthumb.php?src=disc/03-10-23/58201191af0f616db1a40fe4b319850f.jpg&w=450)
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Քենթրբերիի արքեպիսկոպոս, Անգլիական եկեղեցու առաջնորդ Ջասթին Ուելբիի հետ հանդիպմանը, անդրադառնալով տարածաշրջանային իրադրությանը, հայտնել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխադարձաբար խաղաղության հաստատմամբ` տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանման շրջանակներում: