102-ամյա կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը
ԱՄՆ 102-ամյա բնակչուհի Փերլ Թեյլորը սոցիալական ցանցերում բացահայտել է երկարակեցության գաղտնիքը և պատմել, թե ինչ է անում մտքի սրությունը պահպանելու համար։ Այս մասին հայտնում է Insider-ը։
Կուբացի կինը, ով ապրում է ամերիկյան Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, պարբերաբար խորհուրդներ է տալիս սննդի և մաշկի խնամքի վերաբերյալ TikTok սոցիալական ցանցում։ Թեյլորի մասնակցությամբ վերջին տեսանյութերից մեկը հավաքել է մոտ մեկ միլիոն դիտում:
«Կարծում եմ՝ կյանքի մեծ փորձ ունեմ, որով կարող եմ կիսվել»,- ասում է կինը։
Թեյլորը նշել է, որ վերամշակված սննդից խուսափելն իր երկար կյանքի հիմնական պատճառներից մեկն է։ Նա պնդում է, որ ուտում է միայն բնական մթերքներ և նախընտրում է բուսական ուտեստներ։
Բացի այդ, հարյուրամյա բնակչուհին ամեն օր խմում է զրոյական կալորիականությամբ սպորտային ըմպելիքներ, երկու-երեք շիշ հանքային ջուր և մեկ բաժակ առանց կոֆեինի սուրճ: Նա նաև պրոբիոտիկներ է ընդունում՝ մարսողական համակարգը կայուն պահելու համար: Իսկ ընթրիքից առաջ Թեյլորը խմում է ըմպելիք՝ պատրաստված ալոեի արմատից, նեխուրից, մաղադանոսից, կոճապղպեղից։ Ամերիկուհին հազվադեպ է ալկոհոլ օգտագործում և սահմանափակվում է շաբաթական երկու բաժակ քաղցր կարմիր գինով, փոխանցում է Shantnews-ը։