Իշխանությունն ու ընդդիմությունը փակ նիստեր են արել
Այսօր երեկոյան՝ ժամը 18.00-ին Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում փակ նիստ է կայացել: Վաղը մեկնարկելիք խորհրդարանական աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ ՔՊ խմբակցության ղեկավարությունը ցուցումներ է տվել պատգամավորներին՝ ինչպես պահել ընդդիմադիր գործընկերների հետ փոխհարաբերություններում, ինչ ելույթներ ունենալ:
Նիստի օրակարգում 18 հարց է ընդգրկված, գրեթե կեսը՝ երկրորդ ընթերցման ներկայացված, ինչը նշանակում է որ խորհրդարանի աշխատանքը կարճ կտեւի: Ակնհայտ է,որ ներքաղաքական լարված իրավիճակում ՔՊ-ում զգուշավորություն են ցուցաբերում, որ հանկարծ մի անզգույշ ելույթ,հայտարարություն չպայթեցնի իրավիճակը:Ասվել է՝ ավելորդ լարվածություններց խուսափել,նախահարձակ չլինել,բայց եթե ընդդիմությունը խրոխտ ելույթներ հնչեցնի,հատկապես Հռոմի ստատուտի քննարկման ժամանակ,ապա չխնայել եւ մի քանի անգամ դաժան պատասխաններ դնել դեմները:
Տեղեկացանք նաեւ, որ ընդդիմադիրներն էլ են նիստ անցկացրել, երկար քննարկել են մասնակցել-չմասնակցելու հարցը, գոնե «Հայաստա»ն դաշինքում մասնակցության որոշում են կայացրել, «Պատիվ ունեմ»-ից չեն գաղտնազերծում որոշման մասին՝ ասելով դեռ հայտնի չէ: