Xiaomi-ն ամենապայծառ էկրանով սմարթֆոն կթողարկի
Xiaomi-ն նախատեսում է արտադրել Xiaomi 14 Pro ֆլագմանային սմարթֆոնը, որը կունենա շուկայում այս պահին առկա ամենապայծառ էկրանը և կունենա 3000 նիտ հզորություն։ Այս մասին հայտնում է Gizmochina կայքը՝ ինսայդեր Կարտիկի Սինգհին (Kartikey Singh) հղումով։
Աղբյուրի համաձայն՝ Xiaomi 14 Pro-ն կհամալրվի 6,7 դյույմանոց LTPO էկրանով։ Կոր եզրերով էկրանը կաջակցի 1-ից մինչև 120 Հց թարմացման հաճախականություն և պաշտպանված կլինի Gorilla Glass Victus 2 ապակիով:
Սմարթֆոնը միանգամից երկու ռեկորդ կսահմանի։ Նախ՝ ակնկալվում է, որ Xiaomi 14 Pro-ն կունենա բարակ շրջանակներով էկրան՝ ընդամենը 1 մմ հաստությամբ։ Երկրորդ, մատրիցայի առավելագույն պայծառությունը կհասնի 3000 նիտի:
Բացի դրանից, տեղեկություններ կան, որ Xiaomi 14 Pro-ն կլինի առաջին սմարթֆոններից մեկը, որը կստանա դեռ չթողարկված Snapdragon 8 Gen 3 պրոցեսոր: Այն կունենա մինչև 24 ԳԲ LPDDR5x օպերատիվ հիշողություն և մինչև 1 ՏԲ ներկառուցված UFS 4.0 հիշողություն։ Ֆլագմանային այս սմարթֆոնը կստանա 4860 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 120 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ:
Սարքը կունենա նաև եռակի 50 ՄՊ տեսախցիկ: Ընդ որում, հիմնական տեսախցիկը հագեցած կլինի օպտիկական կայունացմամբ և փոփոխական բացվածքով։
Xiaomi 14 սերիայի սմարթֆոնների շնորհանդեսը սպասվում է 2023-ի հոկտեմբեր-նոյեմբերին։