ԿԽՄԿ-ից հայտնում են՝ անհետ կորածներին գտնելու հարյուրավոր զանգեր են ստանում արցախցիներից․ «Ազատություն»
Վերջին օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ամեն օր հարյուրավոր զանգեր է ստանում արցախցիներից, որոնք հարազատներին են փնտրում, «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտնել են Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունից:
Միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի փոխանցմամբ՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ պատրաստ են Հայաստան տեղափոխել անօգնական վիճակում գտնվող քաղաքացիներին։
Գրասենյակից, սակայն, չեն հստակեցրել, թե նման քանի ահազանգ են ստացել, և կոնկրետ քանի մարդ է համարվում անհետ կորած։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նաև Արցախից աճյունների դուրսբերմամբ է զբաղվում։ Զառա Ամատունին հայտնեց, որ կազմակերպությունը երեկ 33 աճյուն է տեղափոխել Հայաստան։