Երևանում բողոքի ակցիա է
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանում՝ ի աջակցություն Արցախի։ Նրանք այժմ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց են, լինելու են նաև ԱՄՆ ու այլ երկրների դեսպանատների դիմաց։ Ակցիայի մասնակիցներն իրենց հետ տարբեր գրություններով պաստառներ են բերել, որոնցով աջակցում են Ադրբեջանում բանտարկված հայրենակիցներին՝ Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին և այլն։
«Ռուբեն, քեզ հետ ենք»,- գրված է պաստառներից մեկի վրա։