Այսօր եկավ Արցախի իմ կտորը
Դերասանուհի Աննա Հարությունյանն ինստագրամյան իր էջում հերթական լուսանկարն է տեղադրել՝ այս անգամ Արցախից ժամանած իր ընկերներից մեկի հետ։ Դերասանուհին տեղեկացրել է, որ ընկերը, ում հետ լուսանկարվել է, վերջիններից մեկն է դուրս եկել Արցախից։
«Այսօր եկավ Արցախի իմ կտորը, իմ ընկերը, մեր Աշը։ Երբ վազում է հանդիպման, մտածում էի, թե մխիթարանքի ինչ խոսքեր պիտի ասեմ, սակայն տեղերով փոխվեցինք։ Ոտրտեղից ձեզ էսքան ուժ, էսքան ուժ ու տոկունությունը»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին։