Անտոն Հոֆրայթերը կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ
Բունդեսթագի եվրոպական գործերի կոմիտեի ղեկավար Անտոն Հոֆրայթերը Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ։
«Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագրերը պետք է վերանայվեն անհապաղ»,- ասել է Հոֆրայթերը table.media պորտալին։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է արագ որոշում կայացնի Ադրբեջանի դեմ պատժիչ միջոցների մասին։
«Մենք չպետք է կրկնենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների սխալները եւ կախյալ դառնանք ավտոկրատիայից միայն այն բանի համար, որպեսզի հետո մի կողմ քաշված մնանք, մինչեւ որ ավտոկրատիան դաժանաբար հարձակվի մարդկանց վրա»,- ասել է Հոֆրայթերը՝ նկատի ունենալով Ադրբեջանի հետ համաձայնեցված գազի մատակարարումները։ Նա նաեւ կոչ է արել մեծացնել ԵՄ առաքելությունը տեղերում՝ արցախահայության պաշտպանության համար։
Աղբյուրը