«Լավ քաղաքական փոփոխությունները Լեհաստանում անխուսափելի են». Դոնալդ Տուսկ
«Լավ քաղաքական փոփոխությունները Լեհաստանում անխուսափելի են», ասել է լեհական ընդդիմության առաջնորդ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով նախընտրական երթի ժամանակ, տեղեկացրել է AP-ը։
«Ոչ ոք չի կարող կանգնեցնել այս ուժը, այս հսկան արթնացել է»,- ասել է Տուսկը հսկայական ամբոխին, որը հավաքվել էր Վարշավայի կենտրոնում ընտրություններից (հոկտեմմբերի 15) երկու շաբաթ առաջ։ «Թող ոչ ոք կառավարող թիմից պատրանքներ չունենա. այդ լավ փոփոխություններն անխուսափելի են»։
«Տուսկի «Քաղաքացիական կոալիցիան խոստանում է հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ, որը լարված հարաբերություններ ունի Լեհաստանի հետ վերջին ութ տարիներին։ Տուսկը հինգ տարի եղել է Եվրոպական խորհրդի նախագահը՝ յոթ տարի Լեհաստանի վարչապետը լինելուց հետո։
Չորս կուսակցություններից բաղկացած կոալիցիան նաեւ խոստացել է ավելի հանդուրժողական քաղաքականություն վարել, քան ազգայնական կառավարությունը «Իրավունք եւ արդարության» գլխավորությամբ։
Հազարավոր համախոհներ եկել էին իրենց տրամադրված ավտոբուսներով ամբողջ Լեհաստանից, որպեսզի մասնակցեն «Միլիոն սրտերի երթին»։ Ոստիկանությունը 4 կիլոմետրանոց երթի ժամանակ փակել էր որոշ փողոցներ քաղաքի կենտրոնում։
Վարշավայի քաղաքային կառավարության ներկայացուցիչ Յակուբ Լեդուչովսկին նշել է, որ մոտ 1 մլն մարդ էր հավաքվել, իսկ Տուսկը երթն անվանել է «աշխարհում ամենախոշոր քաղաքական հավաքը»։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ Քաղաքացիական կոալիցիայի նման երթը հունիսին հավաքել էր մոտ 500 000 մասնակից։
Աղբյուրը