Վարժական հավաքներից խուսափողները՝ դատարանի առջև. նոր քրեական գործ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սամվել Բալդրյանին մեղադրանք է առաջադրվել։
Նա, հանդիսանալով պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային կազմի պահեստազորային, կոչումով շարքային, պատշաճ ծանուցվել է տարածքային ստորաբաժանում ներկայանալու մասին՝ վարժական հավաքներին մասնակցելու նպատակով։
Սակայն նա չի ներկայացել Տավուշի մարզի թիվ 2 տարածքային ստորաբաժանում և չի մեկնել վարժական հավաքի։