Իսպանացի պատգամավոր. Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար
Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. Այս մասին իր X միկրոբլոգում հայտնել է իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ հրապարակելով տեսանյութ Գորիսից։
«Բարի լույս Գորիսից. Հազարավոր հայեր ժամանում են այս քաղաք՝ փախչելով Արցախի էթնիկ զտումներից։ Բացի մարդասիրական օգնության անհրաժեշտ ավելացումից, անհրաժեշտ են միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի սպառնալիքները»,- նշել է նա։