Թուրքիան դիտարկում է Ուկրաինային Bayraktar Akincі անօդաչուներ տրամադրելու հարցը
Թուրքիան դիտարկում է Ուկրաինային Bayraktar Akincі անօդաչուներ տրամադրելու հարցը։ Այս մասին հայտնել է Baykar-ների արտադրող ընկերության գլավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Bayraktar Akinci-ներին, հարցը դիտարկման փուլում է»,- ասել է նա «Ազատություն» ռադիոյի հարցազրույցում։
Բայրաքթարի խոսքով՝ Ուկրաինայում այս կամ այն տեսակի անօդաչու թռչող սարք արտադրելու համար ընկերությունը պետք է ունենա Թուրքիայի կառավարության թույլտվությունը։ «Պաշտպանական համագործակցությունում անհրաժեշտ են պետական թույլտվություններ, իսկ մենք ունենք այդ թույլտվությունը։ Ուստի, Akinci-ների հարցը դիտարկման գործընթացում է, ահա թե ինչ կարող եմ ասել այդ առիթով»,- ավելացրել է ընկերության ղեկավարը։
Սեպտեմբերի 29-ին Կիեւում, պաշտպանական արդյունաբերությունների առաջին համաժողովում Բայրաքթարը հայտնել էր Ուկրաինայում 1,5 տարի հետո Bayraktar անօդաչուներ արտադրող գործարանի շինարարությունն ավարտելու ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ ընկերությունն ընդհանուր առմամբ Ուկրաինայում կներդնի մոտ 100 մլն դոլար։ Այդ միջոցները, գործարանի կառուցումից բացի, կուղղվեն Ուկրաինայում ընկերության սպասարկման կենտրոնի եւ գլխավոր գրասենյակի կարիքների ապահովմանը, նշել է նա։
Թուրքիան դիտարկում է Ուկրաինային Bayraktar Akincі անօդաչուներ տրամադրելու հարցը։
Աղբյուրը