Այս աղջիկը տառապում է գլխի մազերը պոկելու բացառիկ հիվանդությամբ (լուսանկարներ)
Այս ուսանողուհին՝ Ռեբեկա Բրաունը, 20 տարեկան է և տառապում է տրիխոտիլլոմանիայով՝ հիվանդությամբ, որի ընթացքում հիվանդը պոկում է գլխի կամ մարմնի այլ մասերի մազերը:
Իր գլխի մազերը պոկել նա սկսել է 12 տարեկան հասակում, իսկ 16 տարեկանում գրեթե ճաղատացել էր:
13 տարեկանում Ռեբեկան դիմում է բժիշկների օգնությանը: Սկբնական շրջանում ընտանեկան բժիշկը Ռեբեկային խորհուրդ է տալիս վերջ տալ անհեթեթ զբաղմունքին՝ սեփական մազերը պոկելուն: Նմանատիպ խորհուրներ էին տալիս նաև մյուս բժիշկները. նրանցից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Ռեբեկան տառապում է տրիխոտիլլոմանիայով: Ճիշտ ախտորոշումը բժիշկները տվել են միայն այն ժամանակ, երբ Ռեբեկան 18 տարեկան էր:
5 տարիների ընթացքում նա ամեն օր լուսանկարվել է, այնուհետև տեղադրել սլայդշոուն YouTube-ում: