Մոուրինյոն խոսել է «Ռոմայում» իր ապագայի մասին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր ապագան իտալական ակումբում. գրում է armsport-ը։
«Իմ ապագա՞ն։ Այս մասին մասին ասելիք չկա։ Ես դեռ պայմանագիր ունեմ ու դրան շատ լուրջ եմ վերաբերվում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։
60-ամյա պորտուգալացի մասնագետն իր մարզչական կարիերայի ընթացքում վատագույն մեկնարկն է ունեցել մրցաշրջանում։
Ժոզե Մոուրինյոն «Ռոմայն» գլխավորում է 2021 թվականի հուլիսից։ 2021/2022 մրցաշրջանում պորտուգալացի մասնագետը հռոմեական թիմի հետ հաղթել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։
Մարզչի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» յոթ հանդիպումից ունի ութ միավոր և 12-րդ տեղում է։