Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում: Այս մասին Franceinfo ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն:
«Նախագահը (Էմանուել Մակրոնը) անձամբ է հետևում տեղի ունեցողին, քանի որ այդ հարցը չափազանց կարևոր է Ֆրանսիայի համար։ Նա ասել է, որ մեր բացարձակ նպատակը Հայաստանի բնակչության ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու պաշտպանությունն է։
Մենք պաշտպանական առաքելություն ենք բացել մի երկրում, ինչը մինչ օրս գոյություն չի ունեցել, և ինչը թույլ կտա ամեն օր կապ պահպանել հայկական բանակի և իշխանությունների հետ՝ ուսումնասիրելու նրանց կարիքները պաշտպանության և անվտանգության առումով: Ամեն դեպքում, մենք դիտարկում ենք Հայաստանից եկող խնդրանքները, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել: