ՄԹ ԱԳ նախարարը կոչ է անում դեսպաններին ավելին անել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել է, որ դեսպաններին և բարձր հանձնակատարներին հանձնարարվել է ավելին անել Լա Մանշում ծաղկող մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում, հաղորդում է PA Media-ն:
Մանչեսթերում կայացած համաժողովի ժամանակ Քլևերլին Պահպանողական կուսակցության անդամներին ասել է, որ անձամբ գրել է բարձրաստիճան դիվանագետներին և նրանցից յուրաքանչյուրին հանձնարարել ամեն ինչ անել մարդկանց մաքսանենգությունը դադարեցնելու համար:
Ըստ ներքին գործերի նախարարության վերջին տվյալների, շաբաթ օրը կալանվել է ինը նավ, որոնցում ընդհանուր առմամբ 537 միգրանտ էր անցնում Լա Մանշը:
Սակայն թվերը դեռ մեծ են, քան 2021-ին, երբ մինչև սեպտեմբերի 30-ը վտանգավոր անցումն իրականացրել էր 17․085 մարդ՝ 2020-ի 7․000-ի դիմաց:
Արտաքին գործերի նախարարն ասել է, որ երբ գործը կհասնի նավերի կանգնեցմանը, նախարարները պետք է շարունակեն աշխատել «ոչ միայն կառավարության շրջանակում, այլ նաև մեր միջազգային դաշնակիցների հետ»։
«Մենք սերտորեն համագործակցել ենք այն երկրների կառավարությունների հետ, որտեղ հիմնված են մարդկանց մաքսանենգության այս անմարդկային խմբավորումները: Բայց ես գիտակցում եմ, որ մենք պետք է շարունակենք, և այդ պատճառով այսօր ես գրել եմ մեր բոլոր դեսպաններին, մեր բոլոր բարձր հանձնակատարներին և նրանցից յուրաքանչյուրին հանձնարարել եմ ավելի շատ աշխատել այն երկրների հետ, որտեղ նրանք ներկայացնում են Մեծ Բրիտանիան՝ օգնելու համար դադարեցնել մարդկանց նողկալի թրաֆիքինգը Լա Մանշի վրայով»,- ասել է Քլեւերլին: