Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչությունը մարդասիրական օգնություն է կազմակերպում Արցախի բռնի տեղահանվածների համար
Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչությունը մարդասիրական օգնություն է կազմակերպում Արցախից բռնի տեղահանվածների համար։
Հավաքվում են տաք հագուստ և անհրաժեշտ կենցաղային իրեր։ Օգնության հավաքագրմանը մասնակցելու համար պետք է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ Երևան՝ +374 94 281692, Գյումրի՝ +374 77 460450, Վանաձոր՝ +374 94 417656։
Ռուս ուղղափառ եկեղեցին նաև կոչ է արել քաղաքացիներին իրենց հետ բերել միայն լվացված և արդուկված իրեր։