Կրկնում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կոչը՝ հուսալով, որ վերջ կդրվի մարդասիրական ճգնաժամին. Հռոմի պապ
Վերջին օրերին հետևում եմ Լեռնային Ղարաբաղում տեղահանվածների դրամատիկ իրավիճակին։ Vaticannews.va կայքի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։
«Ես կրկնում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կոչս՝ հուսալով, որ կողմերի միջև բանակցությունները՝ միջազգային հանրության աջակցությամբ, կնպաստեն տևական համաձայնության, որը վերջ կդնի մարդասիրական ճգնաժամին»,-ասել է Պապը։
Հռոմի պապը նաև ասել է, որ աղոթում է Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի համար: