Արմեն Գրիգորյանը Ալի-Աքբար Ահմադիանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ:
Հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։
ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում:
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները:
Զրուցակիցները կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականույթյունը: Երկուստեք ընդգծվել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը: