Ադրբեջանը Baku TV-ով ՀՀ-ն ամբողջությամբ ներկայացրել է իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով (տեսանյութ)
Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ: Այդ մասին ասվում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի էջում։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգին, որով Հայաստանն ամբողջությամբ ներկայացվում է` իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով:
Տեսանյութը վիրավորանքներով ծաղրում է հայկական պատմությունը, հայկական էթնիկ ինքնությունը` ժխտելով դրա գոյությունը:
«Ի գիտություն ադրբեջանական իշխանությանն հայտարարում ենք՝ որքան էլ գումարներ ծախսեն և փորձեն կեղծիքը որպես իրական ներկայցնել, չի՛ հաջողվեկու. մենք շարունակելու ենք ապացույցների հավաքագրումը, ադրբեջանական հանցանքների, պատմության կեղծիքների և փաստերի վերհանման աշխատանքները», - նշված է նախկին ՄԻՊ-ի հայտարարությունում: