Տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելում անցկացվող համաեվրոպական հանրահավաքին՝ ի զորակցություն ԼՂ-ի
«Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնությունը հոկտեմբերի 1-ին Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում համաեվրոպական հանրահավաք է իրականացնում` դատապարտելով Ադրբեջանի էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը։
Ըստ «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության կազմակերպիչների՝ «ինտեգրելու» քաղաքականությանն աջակցելը օժանդակել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն արցախահայության նկատմամբ։
Բրյուսելում կայանալիք ցույցին զուգահեռ՝ նույն օրը համանուն բողոքի ակցիաներ են անցկացվելու նաև եվրոպական շուրջ 20 այլ քաղաքներում՝ Ավստրիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Սլովակիայում, Գերմանիայում եւ Չեխիայի Հանրապետությունում։
«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը բաղկացած է Եվրոպայի հայկական համայնքների և ավելի քան 500 եվրոպական կառույցների ներկայացուցիչներից։