Մարտինոն մեկնաբանել է այն լուրերը, թե Մեսսին վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա մինչև մրցաշրջանի ավարտը
«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Մարտինոն մեկնաբանել է այն լուրերը, թե ամերիկյան ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա մինչև մրցաշրջանի ավարտը։
«Սա այն է, ինչ ես արդեն ասացի: Մենք խաղից խաղ կհետևենք իրավիճակին։ Մենք պատրաստվում ենք գնահատել նրա մարզավիճակը «Չիկագոյի» հետ խաղից առաջ:
Նա կլինի՞ պահեստայինների նստարանին, կընդգրկվի՞ կազմում, դա տեղի կունենա առաջիկա խաղում, թե՞ հաջորդ շաբաթվա վերջին․․․ Կտեսնենք.․․
Նա մարզվում է ընդհանուր խմբից առանձին, բայց իրեն ավելի ու ավելի լավ է զգում։ Ժամանակը ցույց կտա՝ ես ճի՞շտն եմ ասում, թե՞ նա, ով հայտնել է նման տեղեկություն»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Մարտինոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։