Արցախում մնացած հայերին գրանցում են. նրանց թիվն անհայտ է
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության և աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության աշխատակիցները գրանցում են Արցախում մնացած հայերին։
Լրատվամիջոցներում նշվում է, որ Արցախում բնակվող հայերն արդեն գրանցված են, սակայն որևէ տվյալ նրանց մասին դեռ չկա։
Անհայտ է՝ քանի հայ է մնացել Արցախում։