Ի ցավ բոլորիս՝ համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում. Արմեն Սարգսյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում այսօր հնչում է համազգային աղոթք առ Աստված: Այս մասին ասված է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հղած ուղերձում:
«Ի ցավ բոլորիս, այն չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում, Գանձասարում, Դադիվանքում, Ամարասում....
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին: Խաղաղություն, ուժ ու զորություն բոլորիս, տոկունություն ու կորով հատկապես արցախցի մեր հայրենակիցներին...»,-նշել է Սարգսյանը: