Աշխարհում ամենաշատը կալանավորված մարդը 1500-րդ անգամ ձերբակալվել է ծննդյան օրը՝ 64-ամյակին
Աշխարհում ամենաշատ կալանավորված մարդը հանդիսանում է 64-ամյա Հենրի Էրլը, ում վերջին ձերբակալությունը եղել է հոբելյանական՝ 1500-րդը…
Ողջ կյանքում Հենրին եղել է հայտնի որպես Ջոն Բրաուն. Նա բանտախցում անցկացրել է 6000 օր՝ ավելի քան 16 տարի:
Ձերբակալություններից մեծագույն մասի պատճառը եղել է հասարակական վայրում ալկոհոլի օգտագործումն ու անհարիր վարքը: Առաջին անգամ նրան ձերբակալել են 1970 թ.՝ ապօրինի զենք կրելու համար:
Այդ պահից սկսած Հենրիին մշտապես ուղեկցել են ձերբակալությունները: Արդեն 80-ական թթ. նա հասցրել էր 230 անգամ ձերբակալվել: Ճաղերի այն կողմում նա հայտնվել է անգամ 64-ամյակը լրանալու օրը:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում Կենտուկի նահանգի դատավորներն ավելի խիստ պատիժ են կիրառում ռեկորդակիրի նկատմամբ՝ մինչև մի քանի ամիս ձերբակալության մեջ պահելով վերջինիս:
Ինքը՝ Հենրին, համարում է իրեն հանրահայտ անձնավորություն, իսկ 2008 թ. նա YouTube-ում տեղադրել է տարբեր թվականներին ձերբակալություններից հետո արված լուսանկարների սլայդշոուն: