Ախուրյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված զույգի որդին՝ Ավետը
Ախուրյանի համայնքապետարանից հայտնում են, որ Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված, Շիրակի մարզում հանգրվանած Արմեն Կարապետյանի և Լուսինե Իգիթյանի որդին`Ավետ Կարապետյանը:
«Փոքրիկ Ավետը ծնվել է 3կգ քաշով, 50 սմ հասակով:
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը ջերմորեն շնորհավորում և բարի գալուստ են մաղթում փոքրիկ հրաշքին, մաղթում խաղաղ ու անամպ երկինք, երջանիկ մանկություն»,-նշում են համայնքապետարանից՝ ֆեյսբուքյան էջում հրապարակելով նաև լուսանկարներ: