Դիմում ենք պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատություն շնորհելու խնդրում․ հայտարարություն
Մատենադարանի տնօրենությունի հայտարարություն է տարածել՝ դիմելով պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռուբեն Վարդանյանի, ապօրինի ձերբակալված բոլոր հայերի իրավունքները վերականգնելու և ազատություն շնորհելու խնդրում.
«Համընդհանուր ողբերգության և մարդասիրական ծայրահեղ ճգնաժամի՝ արցախահայության զանգվածային տեղահանման համատեքստում տեղի են ունենում առանձին իրադարձություններ, որոնք սասանում են մարդասիրական արժեքների, մարդկային արժանապատվության և բարոյական նորմերի համակարգը:
Այդպիսին է բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի ապօրինի ձերբակալությունը Ադրբեջանի ուժային կառույցների կողմից:
Նկատի առնելով նաև Ռուբեն Վարդանյանի ներդրումը մշակութային ժառանգության պահպանման, ցեղասպանությունների կանխարգելման գաղափարների տարածման գործում՝ դիմում ենք պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռ. Վարդանյանի, ինչպես նաև ապօրինի ձերբակալված բոլոր հայերի իրավունքները վերականգնելու և ազատություն շնորհելու խնդրում:
Հ.Գ. Արդեն ութերորդ տարին է, ինչ Aurora Prize մարդասիրական նախաձեռնությամբ Մատենադարանում գրչագրվում է մի ձեռագիր, որում ամփոփվում են իրենց կյանքով ու գործով մարդասիրական արժեքները երաշխավորող «Ավրորա» մրցանակի դափնեկիրների անունները: Այդ մատյանը կոչվում է՝ «Մատեան մարդասիրաց»...»։