Պատերազմի ընթացքում Ուկրաինայում ռուսական կողմի հարվածներից տուժել է 37 ռազմական գործարան. Շմիհալ
Պատերազմի ընթացքում Ուկրաինայում ռուսական կողմի հարվածներից տուժել է 37 ռազմական գործարան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Կիևում պաշտպանական արդյունաբերության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Նա նշել է, որ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը Ռուսաստանի հրթիռային հարվածների հիմնական թիրախներից մեկն է։
Շմիհալի խոսքով՝ այժմ լրացուցիչ առաջարկներ են մշակվում դրանք վերականգնելու համար։