«Դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ». Եռաբլուրում քաղաքացին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
Սեպտեմբերի 19-20-ի Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում զոհված զինծառայողներին հուղարկավորում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին ներկա էր հուղարկավորություններին։
Այսօր News.am-ը տեսանյութ է հրապարկել, որտեղ երևում է, որ Ա.Գրիգորյանին մոտենում է մի քաղաքացի ու ասում. «Դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ»։