Ինչպե՞ս մատի երկարությամբ որոշել, թե քանի տարի եք ապրելու
Եթե բավականաչափ ուշադիր նայեք, ապա մարմինը բազմաթիվ հուշումներ կտա ձեր առողջության ընդհանուր վիճակի մասին: Ձեր մատների երկարությունը կարող է կանխատեսել, թե որքան երկար եք ապրելու, գրում է «МедикФорум»-ը։
Տիպ 1 (ցուցամատն ավելի երկար է, քան մատնեմատը)
Տիպ 2 (ցուցամատը հավասար է մատնեմատին)
Տիպ 3 (ցուցամատը կարճ է մատնեմատից)
Բացասական կապ է նկատվել երկարակեցության ինդեքսի եւ 1-ին տիպի գործակցի տարածվածության միջեւ։
Երկարակյաց պոպուլյացիաներում 1-ին տիպի հարաբերակցության տարածվածությունն ավելի ցածր է եղել, իսկ 3-րդ տիպի հարաբերակցության տարածվածությունը՝ ավելի բարձր, քան ոչ երկարակյացների ընտրանքում:
Ստացված տվյալները ցույց են տվել, որ 3-րդ տիպի մատների երկարության հարաբերակցությունը երկարակեցության լավագույն ցուցանիշն է, քան 1-ին մատի երկարությունը, փոխանցում է Mediahub-ը։