Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել․
«ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2002 թվականին իբր խոշտանգել է գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողների»։
Լևոն Մնացականյանը ձերբակալվել էր նախօրեին Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում։
Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2006 թվականի նոյեմբերի 8-ին դատարանը որոշում է կայացրել Մնացականյանին մեղադրանք առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 հոդվածով (խոշտանգում), նույն թվականի նոյեմբերի 14-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և Մնացականյանի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել է միջազգային հետախուզում։
Հակարիի կամրջի ապօրինի անցակետից բերման ենթարկվելուց հետո Լևոն Մնացականյանը տեղափոխվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։