Սուրենավանի վարչական ղեկավարը ներողություն է խնդրել, հավելելով, որ դեմ է հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն
Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը, ով հրապարակային սպառնացել էր ցույցերին մասնակից արցախցիներին զրկել բոլոր տեսակի օգնություններից, նոր գրառում է արել։
Նա ներողություն է խնդրել իր հայտարարության համար, սակայն, հավելել, որ դեմ է հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն․
«Ես ներողություն եմ խնդրում իմ արած հայտարարության համար, որով կարծիք է ստեղծվել, թե ես դեմ եմ արցախցուն օգնելուն, սակայն ասածս ենթադրում է հետևյալը.
Ամենքս հիմա պատրաստ ենք միայն ու միայն աջակցելու, սակայն մեր աջակցությանը զուգահեռ՝ ձեր հրապարակում հայտնվելը, խառնվելը ներքին ներքաղաքական գործերին, հարված է մեզ թիկունքից ու թշնամու հարվածին համարժեք։ Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում»,- գրել է նա։