Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը
Ճապոնիայի առողջապահության նախարարությունը ողջ երկրի առողջապահական ծառայություններ մատուցող հաստատություններին խնդրում է սահմանափակել հազի դեմ դեղամիջոցների նշանակումը, քանի որ նման դեղերի պաշարները սահմանափակ են: Նախարարությունը նման կոչ է անում՝ չնայած երկրում կորոնավիրուսի և գրիպի վարակների շարունակական աճին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, NHK հեռուստատեսության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է երրորդ շաբաթն անընդմեջ, իսկ գրիպով վարակվածների թիվը՝ հինգերորդ շաբաթն անընդմեջ:
Այդ ամենի պատճառով մի շարք մարզեր արդեն իսկ բախվել են անհրաժեշտ դեղորայքի մատակարարման խնդրին: