Հետախուզվողը ներկայացվեց դատարան
Թումանյանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 29-ին, ժամը 10.40-ին, Աքորի գյուղի իր տանը հայտնաբերվել և դատարան է ներկայացվել 1993 թ. ծնված Արտակ Ա․-ն, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով՝ առանց խափանման միջոցի: