Արցախում մնացել է մի քանի հարյուր մարդ՝ պաշտոնյաներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ. Բեգլարյան
«Իմ ոչ պաշտոնական տեղեկատվությամբ՝ արցախցիների վերջին խմբերն այս պահին ուղևորվում են Հայաստան»,- այդ մասին հայտնում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ:
«Նրանք նույնպես պատրաստվում են մեկնել»,-գրել է Արտակ Բեգլարյանը։