Լաս Վեգասի ոստիկանությունը ձերբակալել է ամերիկացի ռեփեր Թուփակ Շաքուրի սպանության համար կասկածվողին
Լաս Վեգասի ոստիկանությունը ձերբակալել է 1996 թվականին ամերիկացի ռեփեր Թուփակ Շաքուրի (2pac) սպանության համար կասկածվողին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրների, որոնք դեռ պաշտոնական հաստատում չեն ստացել, ուրբաթ առավոտյան Լաս Վեգասում ձերբակալվել է ոմն Դուեյն «Քաֆի Դի» Դևիսը, որին ոստիկանությունը համարում է երաժշտի սպանության մեջ ներգրավվածություն ունեցող անձ։ Մանրամասներ, այդ թվում՝ նրան առաջադրված մեղադրանքները, չեն հաղորդվել, փոխանցում է Shantnews-ը։