Ցիտրուսները նվազեցնում են վտանգավոր հիվանդությունների ռիսկը․ ինչի մասին է խոսքը
![](/timthumb.php?src=disc/30-09-23/a5231b8ad438b1e3f9add5c91c70f47f.jpg&w=450)
Հետազոտողները նարնջի, թուրինջի (գրեյֆրուտ) և այլ ցիտրուսային մրգերի մեջ գտել են միացություններ, որոնք կանանց մոտ նվազեցնում են կաթվածի ռիսկը։
Շատ բժիշկներ կարծում են, որ ցիտրուսներում հակաօքսիդանտ միացությունների առկայությունը՝ հայտնի որպես ֆլավոնոիդներ, կարող է նվազեցնել կաթվածի հավանականությունը։ Ֆլավոնոիդները բարելավում են արյան բջիջների գործառույթը և ունեն հակաբորբոքային հատկություններ։
Բացի դրանից՝ դրանք մրգերին և բանջարեղենին տալիս են յուրահատուկ գույն: Ֆլավոնոիդներ կան նաև շոկոլադի և կարմիր գինու մեջ: Որոշ գնահատականներով՝ գոյություն ունի այդ միացությունների մոտ 5000 տեսակ, փոխանցում է Mediahub-ը։