Սեպտեմբերի 20-ից հետո ավելի հեշտ կլինի խաղաղ պայմանագիրը հնարավորինս շուտ կնքել. Ալիև
Իլհամ Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին։ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Այժմ, սեպտեմբերի 20-ին տեղի ունեցածից հետո, ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի թիմերը միասին նստեն և աշխատեն խաղաղ համաձայնագրի նախագծի վրա։
Կարծում եմ, որ սեպտեմբերի 20-ից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, ավելի հեշտ կլինի լուծում գտնել և, որքան հնարավոր է, շուտ խաղաղ պայմանագիր կնքել։ Եվ դրանից հետո կամ սրան զուգահեռ ակտիվորեն աշխատել սահմանների սահմանազատման վրա և վերջ դնել երկարաժամկետ առճակատմանը», - հայտարարել է Ալիևը։