Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 80.000-ից ավելի մեր հայրենակիցներից այս պահին արդեն մոտ 15.000-ը հաշվառվել և տեղակայվել է որևէ մարզի համայնքում՝ հյուրանոցներում, հյուրատներում, առանձնատներում։ Կառավարությունը հոգում է բռնի տեղահանվածներին կեցավայրի տրամադրումը, ինչպես նաև հրատապ կարիքների համար յուրաքանչյուր քաղաքացու տրամադրում միանվագ 100.000-ական դրամ։
Երկրի համար այսպիսի դժվար իրավիճակում, երբ տասնյակ հազարավոր արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ». Արցախ գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը, մեր տեղեկություններով, հրաժարվել է ընդունել արցախցիներին։
Civic.am