«Մինսկի խումբը լուծում կգտներ, եթե ցանկանար». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Մինսկի խմբի գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և ԵԱՀԿ դերակատարմանը հետպատերազմյան բանակցության տարիներին։
Ալիևը նշել է․ «Եթե նայեք այս բանակցությունները հովանավորած երկրներին, հեշտությամբ կարող եք տեսնել, որ լուծումը կգտնվեր, եթե նրանք դա ցանկանային, որովհետև նախկին Մինսկի խմբի համանախագահները, որոնք օկուպացիան դադարեցնելու մանդատ ունեին, եղել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ, երեք միջուկային տերություններ։ Մինսկի խումբը ԵԱՀԿ-ի ճյուղն էր։ Բայց, միևնույն ժամանակ, մենք ունեինք իրավական հիմք։ Մենք ունեինք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևեր, որոնցից չորսը պահանջում էին հայկական զորքերի անհապաղ, անվերապահ և ամբողջական դուրսբերում գրավյալ տարածքներից։ Այս բանաձևերն ընդունվել են 1993 թվականին», – նշել է Ալիևը։