Մեր նպատակն է Իսրայելն արհեստական ինտելեկտի ոլորտում աշխարհի թիվ 3 երկիրը դարձնել. Նեթանյահու
Իսրայելն արհեստական ինտելեկտի օգուտների և վտանգների վերաբերյալ ազգային պլան է մշակում, ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Արդեն մի քանի ամիս է, ինչ մշակում եմ ազգային ծրագիր», - ասել է Նեթանյահուն նախարարների կաբինետին։ «Շուտով այս հարցով ծրագրի ղեկավարի կնշանակեմ, ինչպես նաև ազգային ծրագիր կներկայացնեմ կառավարությանը և հանրությանը: Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել՝ արհեստական ինտելեկտի ոլորտում Իսրայել պետությունն աշխարհի թիվ 3 երկիրը դարձնել, շատ հավակնոտ նպատակ»,- ասել է Նեթանյահուն։
Վարչապետը խոսել է ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպել է Tesla-ի և X-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ։
Նա և Մասկը հանրային ուղիղ հեռարձակման ժամանակ քննարկել են արհեստական ինտելեկտը, այնուհետև փորձագետների հետ քննարկում են անցկացրել: Նեթանյահուն ձգտում էր Իսրայելը դնել հեղափոխական տեխնոլոգիաների առաջնագծում:
Նեթանյահուն քննարկել է նաև արհեստական ինտելեկտի ոլորտում Իսրայելի ազգային ռազմավարության ձևավորումը։ «Այստեղ ես օգտագործում եմ «ազգային ռազմավարություն» բառը, քանի որ Իսրայել պետությունը պետք է գործի դրան համապատասխան», - հավելել է նա։
Վարչապետն արհեստական ինտելեկտի մասին խոսել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ։ Նրա խոսքով, ԱԻ-ն արդեն ազդում է մարդկության վրա այնպիսի մասշտաբով, որը «դժվար է նկարագրել»: