Ադրբեջանը վստահեցրել է, որ «թույլ կտա» ՄԱԿ-ի փորձագետների խմբին «մի քանի օրվա ընթացքում» այցելել Լեռնային Ղարաբաղ
Ադրբեջանը վստահեցրել է, որ «թույլ կտա» ՄԱԿ-ի փորձագետների խմբին «մի քանի օրվա ընթացքում» այցելել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի խորհրդականի գրասենյակը։
Լրատվամիջոցների ներկայացուցիչները նույնպես հնարավորություն կունենան այցելել Ղարաբաղ։ Մինչդեռ Ադրբեջանի կայծակնային ռազմական հարձակումից հետո տարածաշրջանը լքած հայերի թիվը հասել է գրեթե 90 հազարի։
Միացյալ Նահանգները և այլ երկրներ կոչ են արել Բաքվին թույլ տալ միջազգային դիտորդների մուտք գործել Ղարաբաղ՝ էթնիկ զտումների հետ կապված մտահոգությունների ֆոնին: