«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը վերապատրաստման անվճար դասընթացներ կանցկացնի արցախահայերի համար
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կիսվել է Դուբլինում բողոքի ակցիա արած հայ երիտասարդների հետ հանդիպման տպավորություններով։
«Անկեղծ, շատ հուզիչ էր, բոլորս հազիվ էինք զսպում մեր էմոցիաները:
Մեր հայրենակիցներն ասացին, որ ամեն բան հասկանում են և պետք է լինենք միասնական:
-Շնորհակալ եմ, որ այստեղ եք, շնորհակալ եմ, որ հասկանում եք ամեն բան,- պատասխանեցի ես»,- Facebook-ում գրել է Սիմոնյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դուբլինում ԵԽ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ընթացող նիստի ժամանակ սեպտեմբերի 29-ին մի խումբ հայ և իռլանդացի երիտասարդներ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել եւ զրուցել է երիտասարդների հետ. նրանք ընդգծել են, որ Հայաստանի կառավարության, Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին են: