Ռուս միլիարդատերը աշխատանքի թեժ գիծ է բացում արցախցիներին օգնելու համար
Իմ հարգարժան հայրենակից Օլեգ Դերիպասկան թեժ գիծ է բացում Արցախից փախստականների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Россия сегодня մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի պատճառով «ՌՈՒՍԱԼ»-ը բացում է աշխատանքի թեժ գիծ։
Ընկերությունը պատրաստ է աջակցել Ռուսաստանում իր արդյունաբերական ձեռնարկություններում որակավորված միգրանտների տեղափոխմանը, հարմարեցմանը և աշխատանքի տեղավորմանը»,-հավելել է հայազգի խմբագիրը։
Նշենք, որ Դերիպասկան ռուսատանցի ձեռնարկատեր է, միլիարդատեր, Ռուսաստանի «Ռուսալ» ալյումինային ընկերության ղեկավարը։