Քիմ Քարդաշյանի հարսանիքը կանցնի թագավորական ոճով
Բոլորին քաջ հայտնի Քիմ Քարդաշյանն ամբողջապես իրեն նվիրել է հարսանեկան արարողության նախապատրաստական աշխատանքներին: Ինչպես հայտնի է, նա մտադիր է ամուսնանալ Քանյե Ուեսթի հետ: Ըստ հավաստի աղբյուրների' նրանց պսակադրությունը տեղի կունենա Վերսալում: Կարելի է ասել՝ սա Քիմ Քարդաշյանի համար կարևոր իրադարձություն է:
Նրանք երազում են, որպեսզի իրենց հարսանեկան արարողությունն անցնի թագավորական ոճով: Գումարը նրանց համար էական չէ: Քանյեն երբեք ամուսնացած չի եղել և ցանկանում է, որ այն անցնի յուրահատուկ կերպով: Թե որքան գումար կծախսվի հարսանիքի նախապատրաստման համար, նրան չի հետաքրքրում: