Դեպի Թուրան բացվող «Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ–ի նստին. Թուրք պատգամավոր
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Մեւլութ Քարաքայան հայտնել է, որ «Զանգեզուրի միջանցի» բացման հետ կապված իր առաջարկն ընդունվել է ՆԱՏՕ–ի օրակարգ։
Թուրքիայի ազգայնականներին պատկանող UlkucuMedya կայքի փոխանցմամբ՝ ազգայնական պատգամավոր Մեւլութ Քարաքայան հայտնել է, որ ՆԱՏՕ–ի համաժողովի օրակարգում իր ներկայացրած «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված իր առաջարկն ընդունվել է։
Նա նշել է, թե իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա։
Թուրք ազգայնական պատգամավորը պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքը» չպետք է նայել միայն տնտեսական կամ էներգետիկ շահի տեսանկյունից, այդ միջանցքը միեւնույն ժամանակ դեպի թյուրքական աշխարհ եւ Թուրան բացվող ճանապարհ է։