Արդյո՞ք Ադրբեջանի օմբուդսմենն ի վիճակի է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքից զանգվածային արտագաղթի ֆոնին, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան «Ղարաբաղում ապրող հայկական ծագումով քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության մասին» հայտարարություն է տարածել։
Թե որքանով են Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես պատրաստ պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները, վկայում է նրանց վարած ատելության քաղաքականությունը։ Սակայն սա այլ քննարկման թեմա է։ Հիմա՝ Ալիևայի սեփական պատրաստակամության մասին՝ կատարելու մարդու իրավունքները պաշտպանելու՝ իր պարտականությունը։ Ադրբեջանի օմբուդսմենի ամոթալի պահվածքն արդեն բազմիցս քննարկվել է։
Լեռնային Ղարաբաղի շրջափակման ավելի քան 9 ամիսների ընթացքում Սաբինա Ալիեւան (հասկանալի, բայց աղաղակող պատճառներով) ոչ մի բառ չի արտասանել՝ ի պաշտպանություն գոնե սովի մատնված եղած երեխաների։ Ընդհակառակը, մարդու իրավունքները պաշտպանելու կոչված կերպարը համաձայնել է Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականության հետ։ Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան Սաբինա Ալիևայի հանցավոր պահվածքի մասին, և նրա համար դժվար կլինի հերքել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին իր մասնակցությունը։
Իր հակահայկական հայտարարություններով տխրահռչակ Ալիևայի ամուսինը՝ Սիյավուշ Նովրուզովը, ժամանակին բոլոր հայերին անվանել է ավազակներ, իսկ դժգոհներին՝ հայ։ Այսինքն՝ նա օգտագործել է հայեր բառը որպես վիրավորանք։ Սիյավուշ Նովրուզովը նաև Հայաստանի՝ «Արևմտյան Ադրբեջան» ճանաչելու կողմնակից է և խաղաղապահներին անվանել է անջատողական։
Աղբյուրը