Չեխիան Ռուսաստանին անվանել է երկրի գլխավոր սպառնալիքը
Չեխիայի պաշտպանության նոր ռազմավարության մեջ Ռուսաստանը համարվում է երկրի համար ամենալուրջ սպառնալիքը, փաստաթուղթն արդեն հաստատվել է հանրապետության Անվտանգության խորհրդի կողմից, հոկտեմբերին սպասվում է կառավարությունում քվեարկություն, հաղորդում է Seznam Zprávy պարբերականը։
«Պաշտպանության նոր ռազմավարությունը Ռուսաստանը ներկայացնում է որպես Չեխիայի համար ամենալուրջ սպառնալիքը։ Հակամարտության դեպքում, ասվում է, պետք է հաշվի առնել, որ Չեխիան կդառնա կարևոր տրանսպորտային զարկերակ դաշնակից ուժերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պարբերականը նշում է, որ նոր ռազմավարությունը լիովին հաշվի է առնում Ուկրաինայի հակամարտությունը։
«Չեխիայի կամ ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրներից որևէ մեկի վրա ռազմական հարձակման հավանականությունը ամենաբարձրն է Սառը պատերազմի ավարտից ի վեր: Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը ամենալուրջ վտանգը կներկայացնի Չեխիայի և նրա դաշնակիցների անվտանգությանը...
Չեխիայի պաշտպանական քաղաքականության հիմնական խնդիրն է պատրաստվել երկարաժամկետ, բարձր ինտենսիվությամբ պաշտպանական պատերազմին տեխնոլոգիապես զարգացած, միջուկային զենքով զինված թշնամու դեմ»,- ասվում է պաշտպանության նախարարության փաստաթղթում, որտեղ ուրվագծվում են պաշտպանության նոր ռազմավարության հիմնական դրույթները, այս փաստաթուղթը հրապարակման տրամադրության տակ է։
Փաստաթուղթը կոչ է անում ստեղծել լավ զինված և պատրաստված զինված ուժեր և նախապատրաստել Չեխիայի տարածքը դաշնակիցների մեծ թվով զորքերի հնարավոր տեղափոխմանը։ Նոր ռազմավարության մեջ նշվում է նաև, որ Չեխիայի պաշտպանությունը չի կարող ապահովել միայն պրոֆեսիոնալ զինվորականները։
Չորեքշաբթի օրը Չեխիայի կառավարությունը հաստատել է 2024 թվականի պաշտպանության բյուջեն, որն առաջին անգամ կկազմի ՀՆԱ-ի 2%-ը (6,8 մլրդ դոլար)՝ ՆԱՏՕ-ի նվազագույնին համապատասխան: